slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է միջազգային համագործակցությունն ապօրին թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ծրագրերում

2019թ. հոկտեմբերի 29-ից մինչև 31-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Թովմասյանը մասնակցել է Խորվաթիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (Խորվաթիա, ք.Զագրեբ) հետ Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction (EMCDDA)) կողմից Խորվաթիայի Հանրապետության Զագրեբ քաղաքում կազմակերպված «Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի քաղաքականության գնահատումը» խորագրով միջազգային սեմինարին:
Կարևոր է ընդգծել, որ վերը նշված սեմինարին մասնակցությունը հանդիսանում է Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) հետ համագործակցության շարունակությունն արդեն իսկ ս.թ. մարտի 27-ին կենտրոնի և կազմակերպության փորձագետների կողմից ձևավորված պայմանավորվածության:
Տեղի ունեցած սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են նաև ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետ Ա.Ղամբարյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական հասարակական անվտանգության բաժնի պետ Ա.Հակոբյանը, ինչպես նաև Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հորդանանից և Պաղեստինից երեքական մասնակից (ընդհանուր 18 մասնակից), Խորվաթիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները և Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction (EMCDDA)) փորձագետները: Դասընթացի ժամանակ յուրաքանչյուր երկրից մեկական մասնակից ներկայացրել է իր երկրի թմրամիջոցների շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի ռազմավարությունը, ինչպես նաև Խորվաթիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ներկայացվել է իրենց կողմից իրականացված Խորվաթիայում թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության պլանը: Դասընթացն անց է կացվել ինտերակտիվ քննարկումների ֆորմատով, որի ընթացքում քայլ առ քայլ մասնակիցներին ներկայացվել են թմրամիջոցների և թմրամոլության քաղաքականությունը և վերջինիս գնահատման քայլերը: Թմրամիջոցների և թմրամոլության քաղաքականության գնահատման ամեն քայլից հետո յուրաքանչյուր երկրի մասնակիցներին տրվել են գործնական առաջադրանքներ, իրականացվել են ինտերակտիվ քննարկումներ: 
Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction (EMCDDA)) կողմից կազմակերպվող նմանատիպ ծրագրերը նպաստում են փորձագիտական կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը, տեղեկատվության, գիտական ծրագրերի և փորձի փոխանակմանը, համատեղ աշխատանքների մշակմանը, իրագործմանը և գրախոսմանը, միջազգային գիտական միջոցառումների պլանավորմանը, որոնց մասնակցությունը նպաստում է փորձագետների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու համապարփակ պատկերացումների զարգացմանը։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow